Սրտանոթաբանություն
Ինչն է մեծացնում ստենոկարդիայի վտանգը. armeniamedicalcenter.am
Կան մի շարք վնասակար սովորություններ, որոնք նպաստում են ստենոկարդիայի առաջացմանը:
ՍԽԱԼ ՍՆՆԴԱԿԱՐԳԸ
Կարևոր է ինչպես սննդի քանակը, այնպես էլ օգտագործվող սննդի որակը: Դրանց խախտումն առաջացնում է ճարպակալում, որի արդյունքում արյան մեջ բարձրանում է խոլեսթերինի մակարդակը, ինչն էլ սրտի անոթներում խոլեսթերինային կուտակումների պատճառ է դառնում, որոնք փակելով անոթների լուսանցքը՝ դժվարեցնում կամ արգելակում են այդ հատվածի արյան հոսքը՝ նվազեցնելով սրտամկանի սնուցումը:
ՆՍՏԱԿՅԱՑ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ
Ճարպակալման և գերսնվելու հետ նպաստող գործոն է նաև նստակյաց կենսակերպը:
Կանոնավոր ֆիզիկական աշխատանքի, մարզումների պակասը խիստ բացասաբար է ազդում սրտի վրա՝ նպաստելով ստենոկարդիայի առաջացմանը:
ԾԽԵԼԸ
Ծխելը նկատելիորեն բարձրացնում է շատ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, այդ թվում՝ ստենոկարդիայի և արդյունքում՝ հանկարծամահության: Դա բացատրվում է ինչպես սրտի վրա նիկոտինի անմիջական ազդեցությամբ, այնպես էլ նիկոտինի ազդեցությամբ զարգացող զուգահեռ հիվանդություններով, օրինակ թոքային խնդիրներով:
ԲԺՇԿԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Անհրաժեշտության դեպքում բժշկի նշանակումներին չհետևելը նույնպես մեծացնում է այս հիվանդության ռիսկերը: Եթե նշանակված են հակագերճնշումային դեղեր, ապա դրանք չընդունելը բերում է սրտային լուրջ բարդությունների առաջացման:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՍՏԵՆՈԿԱՐԴԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ
Ստենոկարդիայի ախտորոշումից հետո պետք է առաջին հերթին հիմնավորապես վերանայել ապրելակերպը:
- Աստիճանաբար ավելացնել ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը, զբաղվել բուժական մարմնամարզության բժշկի կամ մասնագիտացած մարզիչի հսկողությամբ: Ցանկալի է զբաղվել նաև վազքով, լողով, հեծանվային սպորտով, պարով և այլն:
- Վերանայել և կարգավորել սնունդը:
- Նվազեցնել սթրեսները, իսկ եթե դա անհնար է՝ սովորել դրանց դեմ ճիշտ պայքարել:
- Դեղորայքն ընդունել ըստ բժշկի ցուցումների, բայց միշտ հիշել, որ դա պետք է ապրելակերպի շտկումից հետո երկրորդ տեղում լինի:
06.11.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ